Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը. Ավստրիայի ԱԳ նախարար

Ինչ էլ որ լինի, մենք պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիները և հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն այդ ուղիով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է: Մի շարք բաց խնդիրներ դեռևս առկա են, բայց ես անցյալ ամառվա համեմատ այժմ ավելի ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշաններ եմ տեսնում։ Ավստրիայի, Եվրոպական միության ու նաև ԵԱՀԿ անունից եմ խոսում, որ մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Մենք կարող ենք որպես միջազգային հանրություն միայն որոշակի ճանապարհ կտրել։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը՝ ճիշտ քայլերի դիմելու, և քաջություն է պահանջվում դրա համար, որը պահանջվում է երկու երկրների ղեկավարներից էլ»,- ասաց Ալեքսանդր Շալենբերգը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը Շալենբերգին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ

Հաջորդը

Կայացել է ՀՀ եւ ՌԴ փոխվարչապետերի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով…
Դիտել

Գեղանկարիչ, որն ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր կոչմանն ու արվեստին

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հեղինակի ցուցահանդեսը։ Ներկայացված են…
Դիտել

Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ պետություններին․Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

«Կրեմլի ավտոկրատի համար աշխարհը փոքրանում է։ Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share