Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ:

Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը չի փակում Ուկրաինիայի շուրջ բանակցությունների դուռը. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը. Կարո Փայլան

Առնչվող նյութեր
Դիտել

Պետական դավաճանության դեպքերով հարուցված քրեական վարույթներից 4-ով հուլիսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն…
Դիտել

ՄԻՊ-ի պաշտոնում ՔՊ-ն ներկայացրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ նիստում ներկայացրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը: 2016…
Դիտել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության նախագիծը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են SAMP-T հակաօդային պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share