Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը: Այս մասին Առաքելյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով»,- գրել է նախարարը:

Առաքելյանը նկատել է` կարելի է արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում է իր գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

«Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։ Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։ Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,- գրել է Մեսրոպ Առաքելյանը:

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ. նոյեմբերի 20-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում շարունակվում են զինամթերքի վնասազերծման աշխատանքները

Հաջորդը

Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը

Առնչվող նյութեր
Դիտել

Զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ,…
Դիտել

Անհապաղ սկսել ՀՀ անվտանգության նոր հայեցակարգի մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը․

«Ինքնիշխան Հայաստան», «Պահպանողական» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունների հայտարարությունը «44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են,…
Դիտել

Ահազանգ՝ Հայաստանում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share