Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը․

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:

Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:

Հորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:

Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցելով Հայաստանին

Հաջորդը

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Առնչվող նյութեր
Դիտել

Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրանի նախագահը ողջունելով…
Դիտել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին հայտարարաություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ,…
Դիտել

Ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բացահայտել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share