Մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել. ԱՀ պետնախարար

Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներ է թափանցել Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։

Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։

Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից. կա երեք զոհ

Հաջորդը

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Արցախի նախկին պետնախարար, ձերբակալված Ռուբեն Վարդանյանին։  Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը Վարդանյանին…
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասված է. «Հայաստանի…
Դիտել

Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մարդ է մահացել

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված…
Դիտել

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել 78 հանրային սննդի օբյեկտներում

Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 78 հանրային սննդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share