«Մի՛ դադարիր երազել» համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ Եվա Սուջյանի և Black Gold Project-ի «Մի՛դադարիր երազել» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին։

Երգչուհին նախաձեռնել էր հեղինակային համերգն ի երախտագիտություն պատերազմին մասնակցած զինծառայողների, ռազմաճակատ կամավոր մեկնած անձանց, նաև բուժաշխատողների, երիտասարդ կամավորների և այն ՀԿ-ների ու անհատների, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ բանակին։

«2020 թվականը դժվար Էր մեր երկրի ու իմ հայրենակիցների համար։ Ես, որպես արվեստագետ, սրտումս խորը ցավ ունենալով հանդերձ, իմ պարտքն եմ համարում մարդկանց հաղորդագրություն ուղարկել երաժշտության միջոցով, որն իր մեջ կրում է հետևյալ արժեքները՝ միշտ պայքարել, չհանձնվել ու չդադարել երազել։ Ես և իմ թիմի անդամներն իրագործեցինք մեր երազանքը՝ «Մի՛ դադարիր երազել» խորագրով համերգային այս նախագիծը, որը միտված է բոլորիս երախտագիտության խոսքն արտահայտելու պատերազմին մասնակցած մեր հայրենակիցներին։ Երբեք չպետք է դադարենք շնորհակալ լինել նրանց։ Համերգը նպատակ ունի նաև երաժշտության միջոցով բժշկել մարդկանց ՝ տալով նրանց հույս և հավատ ապագայի հանդեպ»,-նշել է Եվա Սուջյանը:

Համերգի հատուկ հյուրն էր Գոռ Սուջյանը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Եվայի ու Գոռի «Հանձնվում եմ» համատեղ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան, իսկ բացումն իր գեղեցիկ կատարումներով ազդարարեց «Արցախիկներ» խումբը։

Բարեգործական համերգի կայացմանն անշահախնդիր հիմունքներով աջակցել են երգչուհու ընկերները՝ անհատներ ու տարբեր կազմակերպություններ։ Գլխավոր աջակիցն է Platform (Saryan Concert Hall) նորաբաց համերգային սրահը, որտեղ անցկացվեց համերգը, աջակից է հանդիսանում նաև «Հատիք» տպագրատունը, որը հոգացել էր բոլոր տպագրական նյութերի պատրաստումը։

Համերգի կազմակերպումը ստանձնեց «ԻվենթԿԱ» ընկերությունը։ Համերգի մուտքը միայն հրավիրատոմսերով էր: Հրավիրյալների թվում էին՝ պատերազմին մասնակցած զինվորներ և ռազմաճակատ կամավոր հիմունքներով մեկնած տղաները, ռազմաճակատում և թիկունքում զինվորներին օգնություն ցուցաբերած բուժաշխատողներ և հոգեբաններ, Հայկական Կարմիր Խաչ կազմակերպության ներկայացուցիչներ, կամավորական գործունեություն իրականացրած երիտասարդական խմբերի և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին

Հաջորդը

Հայաստանի պատանիների ստեղծած սարքը կհասնի տիեզերք

Առնչվող նյութեր
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում…
Դիտել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share