Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ.Պետդեպը շնորհավորել է

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական գնահատականով ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:

Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունը ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, եւ գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում:

Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը շարունակական աջակցության համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը»,-նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները. «Պատիվ ունեմ» դաշինք

Հաջորդը

Համարում եմ, որ ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ․Ռոբերտ Քոչարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Փլուզման պատճառով տրանսպորտային երթուղիներում կատարվել են ժամանակավոր փոփոխություններ

Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։…
Դիտել

Վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող

Ոստիկանության պարզաբանումը ՀՀ ոստիկանապետի կողմից զենքով պարգեւատրումների մասին։ «Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ…
Դիտել

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից…
Դիտել

ՀԱՊԿ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը: Հայտարարությունում նշվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share