Մինեսոտայում բախումները շարունակվում են

Մինեսոտայում ցուցարարները պահանջում են պատժել աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին

Մինեապոլիսի Բրուքլին Սենթեր քաղաքում պարետային ժամ է, սակայն արդեն երկրորդ օրն է, ինչ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունից հետո շարունակվում են իրավապահների և ցուցարարների միջև բախումները, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Մինեսոտայի ազգային գվարդիայի մի քանի հարյուր անդամ է մասնակցում քաղաքում կարգուկանոնի պահպանմանը: 

Իրավապահները ցուցարարներին ցրելու համար օգտագործում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Մեծ թվով մարդիկ հավաքվել են տեղի ոստիկանության բաժանմունքի շենքի շուրջ և պահանջում, որ պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն:

26-ամյա ոստիկանը շփոթել է ատրճանակն էլեկտրոշոկերի հետ և կրակել սևամորթ Ռայթի վրա, որը ձերբակալման ժամանակ փախել է իրավապահներից: Հաղորդվել է, որ ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան ճանապարհային երթևեկության խախտման համար: Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդին ձերբակալելու մասին հրաման է տրվել: Ռայթի մահը բողոքի ցույցերի պատճառ է դարձել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ականազերծվում են Մարտակերտի մատույցներում գյուղատնտեսական նշանակության հողերը

Հաջորդը

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում կրկին գազ չկա

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ»…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության…
Դիտել

Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share