Մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացրել է վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստանի առաջին արբանյակի կիրառմամբ եւ կառավարման կենտրոնի ստեղծմամբ: Փոխնախարար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր արբանյակը նախատեսվածի պես թռչում է տիեզերական տարածությունում եւ անցնում պլանավորված թեստային գործողություններ: Անդրադառնալով կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ փոխնախարարը նշել է, որ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոնը:

Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները. հենքային եւ կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ աստրոֆիզիկական հետազոտությունները մոլորակների եւ աստերոիդ գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը, երկրի հեռավար զոնդավորումը տիեզերքից, կոորդինատային ժամանակային եւ նավիգացիոն ապահովվում, տիեզերական աղբի օգտահանման եւ վերահսկման խնդրի լուծում, աստերոիդ գիսաստղային սպառնալիքի կանխարգելում եւ այլն: Նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումն ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս տարի կփոխարինվի 467 վերելակ

Հաջորդը

Սպեկուլյացիա հայկական ձևով

Առնչվող նյութեր
Դիտել

2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Տեղի է ունեցել գերիների պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ «Անհայտ…
Դիտել

Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share