Մինչև քոքը մաշեցնողները իրենք են մաշվում

Վահե Հակոբյանի կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որն ամիսներ շարունակ փողոցում ասֆալտ էր «մաշեցնում» խոստանալով մինչև քոքը մաշեցնել իշխանությանը, փաստացի ինքն իրեն մաշեցրեց։ Ճիշտ է, դեռ քոքին չեն հասել, բայց արագընթաց մաշվում են։

Քոչարյանից հեռանում են նրանք, ովքեր գտնում են, որ Ազգային ժողովի բոյկոտը ճիշտ քայլ էր և փողոցային պայքարը պետք էր շարունակել։

Մեծ-մեծ խոսացողները լքում են Ռոբերտ Քոչարյանի նավը։ Բացառություն են կազմում միայն դաշնակցականները և խմբակցության փափկասուն կանայք։ Թեպետ այս երկուսի պարագայում բնականոն գործընթաց է գնում։ Դաշնակցականները սովոր են տարբեր իշխանությունների և առանձին գործիչների գրկում հարմար և երկարաժամկետ տեղավորվելու։ Այս առումով նրանց հետ հավասարաչափ մրցում են նաև «Հայաստան» խմբակցության փափկասուն կանայք։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

Հաջորդը

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Առնչվող նյութեր
Դիտել

«Արդար Հայաստան»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Որոշումն ընդունվել է կուսակցության կառավարման խորհուրդը։ «Հարգելի բարեկամներ «Արդար Հայաստան»…
Դիտել

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է…
Դիտել

Հրամայական է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Արմեն Պապիկյան

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ.…
Դիտել

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share