Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար:

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան:

«Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,- ասաց քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի՝ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Հաջորդը

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ ձեր առաջնորդը խոստացել է. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք, կամ ում առաջնորությամբ այստեղ նստած եք, խոստացել է. Նիկոլ Փաշինյանի պատասխանն…
Դիտել

Անհավատալի է թվում, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի․ Փաշինյան

«Վերին Լարսի» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին. այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը…
Դիտել

Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է «Վիվառո Մեդիայի»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share