ՊՆ հակադարձում է ՄԻՊ-ին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։

Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվայում կայացել է ՀՀ ՊԵԿ նախագահի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Հաջորդը

ՄԻՊ դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության…
Դիտել

Ներկայացվել է «Հայկական Քաշաթաղ»-ը խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում ներկայացվեց «Հայկական Քաշաթաղ»-ը խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ Լուսանկարներն ընդգրկում են Քաշաթաղ շրջվարչակազմի…
Դիտել

Եղեգնաձորի երկու բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share