ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել հավաքների և զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական հարթակների մշտադիտարկում:

Մշտադիտարկման այս պահի արդյունքները վկայում են, որ հավաքներին մասնակցում են նաև անչափահաս անձինք՝ իրացնելով ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրենց իրավունքները:

Միաժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ համացանցում տարածվում են հանրային վայրերում իրականացված՝ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ առերևույթ նախադպրոցական տարիքի երեխաների գործողությունները, ճիշտ է կապված չլինելով որևէ հավաքի հետ, այդուհանդերձ կրկնօրինակում են հավաքների ու երթերի մասնակից մեծահասակների, անցորդների քաղաքական բնույթի կոչերը: Նշվածի կապակցությամբ Պաշտպանը հատուկ իրազեկում է.

• ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաների համաձայն՝ երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք: Միջազգային սկզբունքները և երեխայակենտրոն մոտեցումը պահանջում է մշտապես առաջնորդվել երեխայի լավագույն շահով:
Թեև որևէ իրավական նորմով սահմանված չէ հավաքներին երեխաների մասնակցության տարիքային շեմ, այնուամենայնիվ, երեխայի զարգացող հնարավորությունների նկատմամբ հարգանքի հիմնարար սկզբունքը պահանջում է երեխային վերաբերող ցանկացած գնահատականի, գործողության պարագայում հաշվի առնել նրա սեփական իրավունքներն ինքնուրույն իրացնելու ունակությունները:

Նշվածի կարևորությունը կայանում է նրանում, որ պետությունը և երեխաների իրավունքներով զբաղվող ցանկացած կառույց, անկախ պետական կամ մասնավոր լինելուց, պետք է երաշխավորի այնպիսի միջավայր, որը կապահովի երեխայի բնականոն զարգացումը՝ իր տարիքին և կարողություններին համապատասխան:
Միայն այս կերպ է հնարավոր իրապես հարգել երեխայի անհատականությունը և ինքնուրույնությունը:

• Այս կապակցությամբ դեռևս 2018թ. տարեկան հաղորդմամբ արձանագրվել է, որ երեխայի մասնակցության սկզբունքը հռչակում է վերջինիս ներուժը՝ որոշումների կայացմանը նպաստելու, իր հեռանկարները կիսելու և իբրև քաղաքացի ու փոփոխությունների դերակատար մասնակցելու առումներով: Միևնույն ժամանակ, ըստ միջազգային իրավական մոտեցումների՝ երեխայի մասնակցությունն իսկական չէ (non-genuine participation), եթե վերջինս հնարավորություն չունի հասկանալու իր արտահայտած կարծիքի ազդեցությունն ու հետևանքները, ինչպես նաև, երբ երեխայի մտահոգություններն ու առաջարկությունները քննության առարկա չեն դառնում:

• Երեխաների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք պետք է լինի բոլորի համարր՝ անկախ անձի հասարակական կամ սոցիալական դիրքից: Այս առումով Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ խնդրահարույց է նաև այն, որ համացանցում լայնորեն տարածվում են երեխաների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, որոնց մեկնաբանություններում ակնհայտորեն ոտնահարվում է երեխաների արժանապատվությունը:
Օրինակ՝ առկա են ատելության խոսքեր, որոնք անուղղակիորեն թիրախավորում են երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերջիններիս դարձնելով առավել խոցելի:

Նշվածը խիստ վտանգավոր է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության, այնպես հանրային համերաշխության ձևավորման տեսանկյունից:

Ուստի, Պաշտպանը հորդորում է բոլոր օգտատերերին զերծ մնալ երեխաների իրավունքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ոտնահարող տեսանյութերի, լուսանկարների տարածումից, ինչպես նաև մեկնաբանություններից:
Այս նպատակով Պաշտպանն առանձնահատուկ ընդգծում է լրագրողների դերը և գործունեությունը՝ համատեղ պայքարելու երեխայի լավագույն շահը ոտնահարող երևույթների դեմ:

Մասնավորապես, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից, հեռացնել երեխաներին թիրախավորող մեկնաբանությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից վերահսկվող կայքերից:

Հատուկ կարևորում ենք նյութերի վերնագրերի ընտրության հարցում էլ առավելի զգոնության և նրբանկատության ցուցաբերումը՝ առաջնորդվելով «Մի վնասիր» սկզբունքով և մասնագիտական էթիկայի ամենաբարձր պահանջներով:

Աջակցելու նպատակով առաջարկում ենք օգտվել նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված և հրապարակված «Ինչպես լուսաբանել երեխաների իրավունքները» ուղեցույցից, որտեղ ներկայացված են Լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ երեխաներին առնչվող հարցերի վերաբերյալ հաղորդումների ուղենիշները և սկզբունքները: Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով

Հատուկ արձանագրում ենք, որ սույն հայտարարությունը նպատակ չունի որևէ կերպ սահմանափակելու երեխաների՝ հավաքներին մասնակցելու իրավունքը և լրագրողների գործունեությունը, այլ բացառապես միտված է պաշտպանելու երեխաների իրավունքներն ու ազատությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

Հաջորդը

Հարուցվել է քրեական գործ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով 

Առնչվող նյութեր
Դիտել

2023թ. ՀՀ բյուջեից Արցախին կտրամադրվի 144 միլիարդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է 2023թ. պետական բյուջեով Արցախին հատկացվելիք գումարների չափին։ Նրա խոսքով, հաջորդ…
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի…
Դիտել

44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. վերջինս մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share