ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Ավելին, ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում տեսակցության գործընթացի անարգել իրականացումն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր։

Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ:

Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։

Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և իրավասու մարմնի կողմից տրամադրման ենթակա դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կներկայացվի իրավասու մարմիններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Շրջափակման ձայնը. (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

Դպրոցի տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է…
Դիտել

50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցներից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս․նախաքննությունն ավարտվել է  

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․…
Դիտել

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք տալու դեպքեր․ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում…
Դիտել

Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share