Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Standard &  Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին։

«Վերջին տարիներին մենք երկու անգամ եվրոբոնդերի թողարկում ենք իրականացրել և երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել։ Ընդ որում,  վերջին անգամ թողարկում իրականացրել են հունվարին, երբ շատ ծանր մի շրջանում էինք գտնվում։ Այնուամենայնիվ, միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը՝ պահպանելու մակրոտնտեսական կայունությունը և հաղթահարելու ճգնաժամը։ Արդյունքում՝ միջազգային ինվեստորները ճիշտ դուրս եկան։ Կարծում եմ՝ միջազգային ինստիտուտների այս գնահատականը շատ կարևոր է, որովհետև պոտենցիալ ինվեստորները, որոնք շատ կոնկրետ բան ունեն կորցնելու, նրանց գնահատականն ունենում է շատ ավելի ընդարձակ ազդեցություն ընդհանուր իրավիճակի վրա»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Հաջորդը

Հաագայում քննում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը. ՈՒՂԻՂ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարն ու ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո…
Դիտել

Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին…
Դիտել

Արման Թաթոյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով (տեսանյութ)

Արման Թաթոյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով. մեկնարկել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքները։…
Դիտել

Արցախում բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share