Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Հաջորդը

Արցախում զինվոր է վիրավորվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ…
Դիտել

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման…
Դիտել

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share