Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը դադարեցրել է Ինտերպոլը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):

2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Ելնելով լատվամիջոցների այսօրվա հրապարակումներից՝ ՀՀ դատախազությունը, օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու դրանցում առկա՝ Ինտերպոլի կողմից Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել:

Արդյունքում ըստ Ոստիկանությունից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Մ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարեցրել է նրա միջազգային հետախուզումը: Այսինքն նշված գրությամբ չեն ներկայացվել որոշման կայացման իրավական հիմքերը:

Վերոնշյալից ակնհայտ է դառնում նաև, որ ԶԼՄ հրապարակումներում առկա այն պնդումը, թե Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ, իրականության հետ որևէ աղերս չունի:

Ամեն դեպքում, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայում արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու. Փաշինյան

Հաջորդը

Բրիտանական թագավորական ընտանիքը շտապ հավաքվել է Բալմորալում․ թագուհին վատառողջ է

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Նոյեմբերի 1-ին Արցախի հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Արցախի ԱԽ գրասենյակից…
Դիտել

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը

Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու…
Դիտել

Հայաստանում կարանտինը երկարաձգվել է եւս 6 ամսով

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի…
Դիտել

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share