Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները  (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Երևանում և Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Հաջորդը

Ուկրաինա. վերջին իրադարձությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին…
Դիտել

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share