Մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զիջումները մերժվեցին․ արեւմուտքը պատասխանել է Ռուսաստանին

Հաջորդը

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների  սահմանադրական և այլ իրավական կարգավորումների մասին․ Հաջիև

Ադրբեջանի նախագահ Ալիևի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Հաջիևը,…
Դիտել

Պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված 96 զինվորների նոր անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ: Պապեյան Հարություն Ալիկի, ծնվ. 2001թ.…
Դիտել

Տիգրան Խաչատրյանը եւ Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ տրամադրած ներդրումային ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի…
Դիտել

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Օրերես Երևանի  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share