Մխիթարյանը դարձավ 34 տարեկան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2007-2021թթ.-ին նա ազգային թիմում անցկացրել է 95 հանդիպում ու դարձել 32 գոլի հեղինակ։ Նա նաև 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Կիսապաշտպանը 2022թ.-ից է խաղում «Ինտերում», որի կազմում օրեր առաջ նվաճել էր առաջին տիտղոսը՝ դառնալով Իտալիայի սուպերգավաթակիր։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010թթ.) ու «Շախտյորում» (2010-2013թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018թթ.) ու «Արսենալում» (2018-2019թթ.) և իտալական «Ռոմայում» (2019-2022թթ.)։

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի հաղթող է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը կոչ Է անում ԱՄՆ-ին՝ նստել Ուկրաինայի ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որպեսզի ԱՄՆ-ը բանակցությունների սեղանի շուրջ նստի Ուկրաինայի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար,…
Դիտել

Մխիթարյանը 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սիմոնե Ինձագիի գլխավորած…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share