Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում  «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:

Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում. Freedom House

Հաջորդը

ՊՎԾ 27 միջնորդությունից նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համատեղ հայտարարությունը «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների…
Դիտել

Առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց ՉԼ կիսաեզրափակիչում

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին…
Դիտել

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share