Մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում․ Հասմիկ Ափրեյան

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 2-րդ տեղի մրցանակակիր է: Հասմիկի հետ զրույցը հնարավորություն կտա բացահայտելու լավագույն ուսանողի կոչման պատասխանատու և կարևոր դերը հաջողության հասնելու գործում։

«Աչքիս առաջ ունենալով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ նախորդ տարիներին լավագույն ճանաչված ուսանողների օրինակելի կերպարները՝ մշտապես ձգտում եմ արդյունավետ անցկացնել ուսանողական տարիներս: Իմ նպատակներից էր արժանանալ այն կոչմանը, որին ժամանակին արժանացել էին նրանք»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Հասմիկը՝ ընդգծելով լավագույն ուսանող լինելու պարտավորեցնող, միևնույն ժամանակ՝ հաճելի զգացողությունը:

«Այս հաղթանակն ինձ համար ավելի բարձր նշաձող սահմանելու և նոր հաղթանակներ գրանցելու գրավական է։ Հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ ինքնազարգացման և ինքնակատարելագործման ձգտում, ինչին նպաստում է նաև ոչ ֆորմալ կրթությունը։ Դրա նշանակությունն օրըստօրե մեծանում է, ուստի կարևոր եմ համարում նաև արտալսարանային միջոցառումներին մասնակցելը և միջազգային փորձին հետևելը։ Այդ հարցում, կրթությունից զատ, նշանակալի դեր ունեն նաև ուսանողական կառույցները և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։ Դրանք ինձ ամուր թելերով կապում են հարազատ համալսարանին,- ասում է Հասմիկը՝ ընդգծելով ԵՊՀ-ի հանդեպ ունեցած սերը։

Նա վստահեցնում է՝ համալսարանը մատնանշում է առավելագույնին հասնելու բոլոր ուղիները, սակայն կարևոր է, թե ինչպես կկարողանաս օգտվել դրանցից:

«Անհրաժեշտ է գիտակցել, որ եթե գրկաբաց ես ընդունում առաջարկված հնարավորությունները, դրանք ընդառաջ են գալիս քեզ: Ստացած գիտելիքների ու փորձառության շնորհիվ ԵՊՀ ուսանողին ընձեռվում են մեծ հնարավորություններ ուրվագծելու իր ապագան»,- փաստում է Հասմիկը՝ հավելելով. «Մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում»:

Խոսելով ապագայի իր տեսլականից՝ ԵՊՀ ուսանողն ընդգծում է. «Այժմ ես սովորում եմ մի ֆակուլտետում, որտեղ ուսանողների և դասախոսների միջև ընկերական փոխհարաբերությունները նպաստում են ուսանողի մասնագիտական անընդհատական աճին և կարիերայի ստեղծմանը: Ներկայում ստանալով խոր գիտելիքներ՝ հույս ունեմ՝ ապագայում կունենամ հնարավորություն դրանք սերունդներին փոխանցելու»:

ԵՊՀ մարքեթինգի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրությունը հաճախ արդարադատության համակարգից հիասթափություն է ապրում․ Կարեն Անդրեասյան

Հաջորդը

Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։…
Դիտել

ԵՄ եւ ՄԱԶԾ նախաձեռնությունը տեղական տնտեսական զարգացման նոր մոտեցումներ կկիրառի

ԵՄ եւ ՄԱԿ Զարգացման ծրագիրը մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում: Եվրոպական Միությունը ՄԱԿ զարգացման…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Դիտել

Գնել Սանոսյանը հետեւել է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետեւել են Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share