Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը փաթեթային պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Զայցեւի խոսքով Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերում չափազանց կարեւոր է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հնարավորությունների ապահովումը:

«Նման վերաբերմունքի օբյեկտիվ պահանջի հաստատումն է ամենաբարձր մակարդակով և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից հարաբերությունների նոր էջ բացելու և դրանց աստիճանական նորմալացման պատրաստակամությունը։ Մեր աշխատանքում մենք կենտրոնանում ենք նման դրական պահերի վրա»,- նշել է Զայցեւը։

Զայցեւը նաեւ անդրադարձել է փոխվարչապետների եռակողմ հանդիպումներին եւ նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:

«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,-նշել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հաջորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը Լեռնային Ղարաբաղ կօգնի Ալիևի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստմանը․ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝…
Դիտել

Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել.Կատրին Կոլոննա

Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share