Մոսկվա-Երևան օդանավում ռումբ չի հայտնաբերվել

Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող օդանավում առկա ականի մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարցաքննությունը հարցազրույց չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ․անհրաժեշտության դեպքում կներկայանամ․ Ավանեսյան

«Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել, դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլ որևէ անձի, ապա կհրավիրի ու կհարցաքննի։…
Դիտել

Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հարցը. Վահան Հունանյան

Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share