Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:

Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմայիլ Կոչուկսոլակին:

Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավտոճանապարհների վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Հաջորդը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական վերջին լայնածավալ հարձակումից հետո ստեղծված իրավիճակով և կարծում է, որ և՛ Արցախից…
Դիտել

Ռուսները հեռանում են Արցախից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։…
Դիտել

Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225 է

Առողջապահության նախարարությունից ներկայացրել են Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share