Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունել էր պորտուգալական «Պորտուին» եւ լրացուցիչ ժամանակում հաղթել 3։2 հաշվով։ Սակայն իտալական ակումբը դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1։2 հաշվով։
Իսկ գերմանական «Բորուսիան» տանը հյուրընկալել էր իսպանական «Սեւիլիային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3։2 հաշվով։
Այսպիսով՝ Դորտմունդի «Բորուսիան» նվաճում է քառորդ եզրափակչի ուղեգիր՝ դիմակայությունում հաղթելով 5-4 հաշվով: