Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ. ՏԱՍՍ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Էլբասին (ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը- նշում է ՏԱՍՍ-ը) գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում: Խնդրում ենք դիտավորյալ կեղծ և ենթադրական տեղեկատվություն չտարածել»,- Twitter-ի իր էջում գրել է Ուկիբայը։

Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ։

««Elbasy»-ն կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- ասել է Նազարբաեւի մամուլի քարտուղարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

Հաջորդը

Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

«Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով…
Դիտել

Ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից 3 աճյուն է փոխանցել հայկական կողմին

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share