Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չշահագործվող 654 ավտոմեքենա աճուրդի կհանվի

Հաջորդը

Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունըՇուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է…
Դիտել

Արցախի հրշեջները կանխել են առանձնատանը բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան…
Դիտել

Պատերազմի էջը կարող է ամբողջությամբ փակվել․ Ալիեւ

Բաքուն ու Երևանն սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերսկսումը, ինչը կարող է շրջադարձային կետ դառնալ տարածաշրջանում իրավիճակի համար։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share