Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ:

Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արա Այվազյան

Հաջորդը

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները բավարար չեն իրավիճակը լուծելու համար․Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

«Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ, ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են իրավիճակի կայունացման ուղղությամբ». ՌԴ…
Դիտել

Պուշկինի թունելը կրկին հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 5838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share