Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:

Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Արցախի Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել է

Հաջորդը

Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

Առնչվող նյութեր
Դիտել

Լեզվակռիվ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում քննարկվում էր ընդդիմության…
Դիտել

Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share