Նախատեսվում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով

Աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ-ից տուժածների 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հաջորդը

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Արիֆ Բահարուդինին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր…
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share