Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայից պակաս:

«Սա նշանակում է, որ  բազմամյա միջին արժեքի համեմատ մենք ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր: Այս պահի դրությամբ Հանրապետության մեծ մասում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի, որտեղ ջերմաստիճանը նորմայի սահմանում է,  օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը հավելեց, որ, դեկտեմբերի  8-ից սկսած, ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում նաև Լոռիի, Տավուշի , Սյունիքի և Արցախի հատվածներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ. ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Հաջորդը

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ԱԳՆ. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է News.am լրատվական գործակալության հարցին: Հարց. Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանձնաժողովի չորրորդ հանդիպումը

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share