Նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին:

Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետն ասել է, որ նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզը ընդամենը սխեմա է.

«Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ դրանց հիմա վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետն ընդգծել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են. այդ թվում 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժումը ՀՀ տարածք, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Հաջորդը

Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար․ ԱՄՆ դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ. «Բարև…
Դիտել

Ռուսական կողմը մերժել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի առաջարկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր շփվել է իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի ապագան: Այս մասին…
Դիտել

Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբանները, ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share