Նենսի Փելոսին՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի  ժամանակ հայ լրագրողները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հարցրին՝ արդյոք ԱՄՆ-ն նպատակ ունի՞ կամ ակնկալում է, որ ՀՀ-ն դուրս գա ռուսական ազդեցության գոտուց և ի՞նչ է դրա դիմաց առաջակում ԱՄՆ-ն Հայաստանին՝ արդյոք պատրա՞ստ է երաշխավորել ՀՀ ինքնիշխան տարածքների անվտանգությունը և ՀՀ Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Նենսի Փելոսին հարցը համարեց «համապարփակ» ու առաջարկեց, որ այդ հարցին պատասխանի ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն, գրում է Aravot.am

Նա հայտարարեց․ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն անվտանգային այդ կազմակերպության մաս է կազմում Ռուսաստանի հետ․ որևէ բան չենք ասում։ Այն, ինչ ասում ենք, այն է, որ ՀՀ անվտանգության հետ կապված խստորեն մտահոգված ենք, և մենք անում ենք այն, ինչ կարող ենք։ Ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Մենք պետք է աշխատենք միասին հասկանալու, թե ինչ կարող ենք անել Հայաստանին օգնելու համար՝ առանց Ռուսաստանին վկայակոչելու»։

Այնուամենայնիվ, Նենսի Փելոսին այս հարցի առնչությամբ ցանկացավ հավելում անել, սակայն նրա խոսքը միանգամից և ամբողջությամբ թարգմանել հնարավոր չեղավ։ Նենսի Փելոսին ստիպված ևս մեկ անգամ կրկնեց իր ասելիքը, որի առաջին նախադասությունը լսելուց հետո թարգմանիչն ասաց, որ արդեն հիշեց նրա ասածը։ Նենսի Փելոսին նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ժողովրդավար աշխարհում ուրախությամբ է ընդունվել և որ Հայաստանը լավ օրինակ է դեպի ժողովրդավարություն անցման տեսանկյունից։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցի առնչությամբ էլ ասաց․ «Հայաստանն ինքը պետք է որոշի այլ սուբյեկտների հետ հարաբերությունները։ Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը ԱՄՆ համար արժեք է։ Մեր հարաբերություններում այլ երկրների հետ մենք մեր ազդեցությունն օգտագործելով՝ ցույց ենք տալիս, որ հայկական ժողովրդավարությունը և ինքնիշխանությունն առաջնահերթություն են մեզ համար։ Ես սա խոսում եմ իմ անունից, չեմ ասում՝ Հայաստանին՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է, որ Հայաստանում հիասթափված են, կտեսնենք՝ ինչ կլինի։ Մի բան հստակ է՝ ցանկանում ենք գործուն աջակցություն ունենալ Հայաստանին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն․Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր խոր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Շիֆը ֆեյսբուքում գրել…
Դիտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ. Հարց – Պարոն…
Դիտել

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share