Ներկա մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:

Վարդանյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը։ Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

«Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի է համարել այն նախարարների աշխատանքը, որոնք պաշտոնները ստանձնել են անմիջապես պատերազմից հետո՝ փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն Արցախի զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Հաջորդը

Գերմանական թանգարանից գողացել են միլիոնավոր եվրոների ոսկեդրամներ

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը

Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով  Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի…
Դիտել

Հակամարտության կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է․ Արա Այվազյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, այս մասին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ…
Դիտել

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները հանդիպել են գործարարների հետ

Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել են գործարարների խմբի հետ, ովքեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share