Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանի ելույթին․

«Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։

Հետեւողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։

Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։

Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։

Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։

Նիկոլը այլեւս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։

Որովհետեւ անպատիժ է։ Դե՞ռ…»,- նշել է Աշոտյանը։

Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ մասնավորապես, նշել է. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Հաջորդը

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը․ Փաշինյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը: Պետնախարար…
Դիտել

Արցախի ՊԲ զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ…
Դիտել

Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին…
Դիտել

Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share