Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ «Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ», – նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Հաջորդը

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն Ամանորի առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

Սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև…
Դիտել

Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն․Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր խոր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Շիֆը ֆեյսբուքում գրել…
Դիտել

Ռուս խաղաղապահները «քոչվորական» ականանետի մարտավարություն են մշակել

Ռուս խաղաղապահների զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում սովորական մարտական պատրաստության շրջանակում մշակել են «քոչվորական» ականանետի ժամանակակից մարտ վարելու նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share