Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրաժարական տվեց։

«Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ քաղաքացու օրը։ Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքցուն, որպեսզի նա որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար ընտրություններով»,- ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւս մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով հայտարարել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Դրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ընթացքում կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտկանությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քիմ Քարդաշյանը, ինստագրամյան իր էջում արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

Հաջորդը

ՊՆ-ն հերքում է հրադադարի խախտման լուրը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մատերին: Պատգամավորները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share