Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին:

«Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս, հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-հավելեց նա:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների կարևոր արդյունքներից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝  սրանից բխող քաղաքական հետևանքներով:

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հստակ տեսնում է, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել:

«Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,- ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական զորքերի դուրսբերումը. ՀՀ վարչապետ

Հաջորդը

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացնելու Սյունիքի մարզին

Կառավարությունը 400 միլիոն դրամ է նախատեսում տրամադրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ Սյունիքի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին պաշտոնում ընտրվելու առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես,…
Դիտել

Բրյուսելում տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share