Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Հարգելի վարչապետ,

Հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։

Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը համատեղ աշխատանք են տարել՝ միտված կարևոր գործընկերության զարգացմանը։ Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։

Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին», – նշված է Անգլիայի վարչապետի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավտոմեքենան ընկել է ձորը

Հաջորդը

Սթափվել է պետք. Նորիկ Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ՝ Քրիստիննե Գրիգորյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: ՄԻՊ աշխատակազմից այս կապակցությամբ տեղեկացնում են.  «Մարդու…
Դիտել

Սուեզի ջրանցքով նավարկությունը վերադարձել է կանոնավոր ռեժիմի․Եգիպտոսի նախագահ

 Al Arabiya հեռուստաալիքը մեջբերելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսի խոսքերը հայտնել է, որ Սուեզի ջրանցքով նավարկությունը, որը…
Դիտել

Երկու ֆոտովոլտային արևային կայաններ հանձնվեցին Շաղափ վարչական շրջանին

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված երկու ֆոտովոլտային…
Դիտել

Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները եւս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share