Նիկոլ Փաշինյանի բացահայտումը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ բացահայտում պետք է աներ Արցախի հարցով, ինչի մասին հայտարարել էր նախորդ հարց ու պատասխանի ժամանակ։

«Այո, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե ընդդիմության ներկայությամբ այդ հարցին պատասխանեի, բայց չի խանգարում, երբ կգան, այն ժամանակ էլ կպատասխանեմ։ Ինչի՞ մասին է խոսքը, այսօրվա որոշ ելույթներին ու գործընթացներին հետևելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր և առաջնային խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։ Այն, ինչ պետք է ասեմ, երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասել։ Այսօր շատ են խոսում այն մասին, որ Ղարաբաղի հարցի հասեցագրման ժամանակ հայկական կողմը պետք է հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ կողմից անկախություն հռչակելու փաստի վրա և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա։ Եվ հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։

Այս արձանագրումներն անենք, հիմա վերադառնանք 2007 թվական, երբ ՀՀ-ն՝ որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Եվ ես սրա մասին դեռ օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ հենց Արմեն Ռուստամյանին»,- նշեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Հաջորդը

Պետք է առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը…
Դիտել

Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։…
Դիտել

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է հանրային լսումները մարզերում

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share