Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը՝ դեկտեմբերի 12-ին

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։

Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99:

Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.

h.3 երթուղի՝ ՀԱԹ – ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ

ՀԱԹ (ս.կ.) – Ա.Բաբաջանյան – Րաֆֆու – Սեբաստիայի – Լենինգրադյան – Կիևյան – Կասյան փ-ներ – Կոմիտասի պ. – Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Մուրադյան – Դավիթ Բեկի – Ավետիսյան – Վիլնյուսի փ-ներ – Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:

հ. 20 երթուղի՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ԱՎԱՆ – ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան փ-ների խաչմերուկ) (ս.կ.) – Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պող․ – Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փ-ներ – Ավան (Դուրյան թաղ.) – Սաֆարյան – Խուդյակովի – Ալմաթիի – Մարշալ Բաբաջանյան – Աճառյան փ-ներ – Մյասնիկյան պ – Աբովյան պուր. – Աբովյան – Կորյունի – Նալբանդյան փ-ներ- Սայաթ Նովայի – Մաշտոցի պ-ներ – Խորենացու – Բեյրութի – Գր.Լուսավորչի փ-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.):
Հետադարձը` Գր.Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:

h.97 երթուղի` ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ – ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու փ-ներ – Արցախի – Տ.Մեծի պ-ներ – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փ. – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պ-ներ – Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Լվովյան փ. – Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):
Հետադարձը ` նույն ուղեգծով:

h.99 երթուղի` ՀԱԹ – ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԱԹ (ս.կ.)- Ա.Բաբաջանյան – Րաֆֆու-Սեբաստիայի փ-ներ-Ծով.Իսակովի պ.- «Հաղթանակ» կ-ջ -Արգիշտիի – Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փ-ներ – Աբովյան պուր.- Սարալանջի փ – Ազատության պ. – Ներսիսյան – Ուլնեցու – Հասրաթյան – Քանաքեռցու – Ֆանարջյան փ-ներ – Ուռուցքաբանության ինստիտուտ (վ.կ):
Հետադարձը` նույնը ուղեգծով:

Միաժամանակ, առանձին ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով և տեխնիկական հարցերով պայմանավորված ժամանակավորապես.

  • ավտոբուսային հ.97 երթուղին կշահագործվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված Նանսենի փողոցով՝ Լվովյան փողոցի փոխարեն.
  • ավտոբուսային հ.99 երթուղին կշահագործվի մինչև Ուլնեցու փողոցի վերջնամաս՝ շրջանցելով Հասրաթյան, Քանաքեռցու, Ֆանարջյան փողոցները:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

Հաջորդը

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են․ ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Իսկ Լուկաշենկոն ու՞մ է պետք. Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը։…
Դիտել

Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի.Արման Թաթոյան

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար,…
Դիտել

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքեն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share