Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումն այս ոլորտում կարգավորման կարիք ունի։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունից։

Ըստ նախարարության՝ ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը, կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:

Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջից ելնելով Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դրամի այսօրվա փոխարժեքը

Հաջորդը

Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը

ՀԱԷԿ ՓԲԸ և АО «Русатом Оверсиз» ընկերությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային…
Դիտել

Հայաստանը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share