Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։

Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։

20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։

Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին:

Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։

Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Հաջորդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Արցախի Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ…
Դիտել

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղթը հաստատում է, որ ՀՀ պաշտպանության…
Դիտել

Զանգեզուրի միջանցքը իմ վերջին զրույցի ժամանակ քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։  «Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այն օգուտ…
Դիտել

Զրահաբաճկոնը փրկել է զինվորի կյանքը

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share