Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Անդորրայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը:

Մեկնարկում տղամարդկանց թիմը 4:0 հաշվով գերազանցել էր Մադագասկարին:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում  ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:  

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արազ Օզբիլիսը կրկին վերսկսել է մարզումները «Փյունիկ»-ի կազմում

Հաջորդը

ՊՆ հաղորդագրությունը. հայկական կողմը չի կրակել

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահն ու ՄԻՊ-ը անդրադարձել են սահմանային բնակիչների իրավունքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել…
Դիտել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ ովքեր են իր 5 խորհրդականները

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը չափազանց կարևոր է համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր…
Դիտել

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share