Շառլ Միշելի խոսնակի անդրադարձը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: Այս մասին նշված է Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարությունում։

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և դելիմիտացիայի իրականացման համատեքստում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության ու անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

ԵԽ նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում և ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների առաջխաղացումը և հակամարտության արմատական պատճառների վերացումը:

«Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ ստեղծելով պայմաններ հանուն տևական ու արդար խաղաղության:

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության պարագայում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ապաշրջափակման հարցին: «Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են:

Ի վերջո, նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի ու Բաքվի ղեկավարներին և հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին՝ հայտնելով ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական «Пицца» խմբի սպասված համերգը Հայաստանում (լուսանկարներ)

Հաջորդը

ՊՆ հերքում է ադրբեջանական ստորաբաժանումների առաջ գալու մասին լուրը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված…
Դիտել

Ես պատրաստ եմ ռուսների հետ կռվել միայն մի դեպքում․ եթե հարձակվեն Բելառուսի վրա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասահմանյան և բելառուսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե որ դեպքում Բելառուսը պատրաստ…
Դիտել

Ամբողջ արդարադատությունը հայտնվեց փակուղում․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…
Դիտել

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ ԱԽ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share