Շատ կարևոր և օգտակար հանդիպում էր․ Փաշինյանը Սոչիի հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսել է պաշտպանության ոլորտի ծախսերի մասին։ Ըստ նրա, այդ ծախսերի էական ավելացումն ու ԶՈՒ-ում նախատեսված բարեփոխումները որևէ ձևով չեն հակասում խաղաղության օրակարգին։

«ՀՀ-ն հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,-նշել է Փաշինյանը։

Նա մանրամասներ է ներկայացրել Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից. «Արդյո՞ք այդ հանդիպման արդյունքում կարող ենք արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Ես կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Եւ սա շատ օգտակար, կարևոր հանդիպում էր»։

Փաշինյանը նշեց, որ հանդիպմանը շատ կարևոր հարցեր են հնչել։ Նա հիշեցրեց՝ հանդիպումից առաջ հարց է հնչել՝ արդյո՞ք ՀՀ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որ առկա է դաշտում. «Եւ խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով ինչքանո՞վ է կառավարության վարած քաղաքականությունը, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների քաղաքականությունը համապատասխանում ՀՀ-ի և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստի օրը

Առնչվող նյութեր
Դիտել

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն…
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…
Դիտել

ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share