Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր

Փետրվարի 27-ին այցելել եմ N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել եմ համապատասխան ցուցումներ:

Այնուհետև այցելել եմ զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Պայմանագրային զինծառայողներին հորդորել եմ բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար:

Այցելել եմ նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր: Ծանոթացել եմ նաեւ նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է․ ՄՊՀ

Հաջորդը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Առնչվող նյութեր
Դիտել

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային…
Դիտել

Կալանավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share