«Շիրակի ձմեռ 2022»-ը կայացավ անտառային Մեծ Սարիարում

«Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառային հատվածում: Փառատոնը բաղկացած էր սպորտային, ժամանցային բաժիններից և ցուցադրական ելույթներից:

Առաջին անգամ միջոցառման վայր ձյունառատ Աշոցքի փոխարեն ընտրվել էր Մեծ Սարիար գյուղի հարակից անտառապատ տարածքը, որը ձմռան ամիսներին առանձնանում է իր հաստ ձնածածկույթով։ Սակայն, անձրևն այլ իրավիճակ էր ստեղծել ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար, քանի որ տարածքը ձյունառատ չէր:

Մեծ Սարիարի անտառ հասնելու համար հյուրերը անցելեն ցեխապատ ճանապարհով, որն էլ իր հետաքրքրությունն ուներ:

Փառատոնին մասնակցելու համար Հայաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանել էին բազմաթիվ հյուրեր: Նախատեսված էր պարապլան, դահուկավազք, սնոուբորդ, սնոուկայտինգ, կայտբորդինգ, սահնակներ, ռաՖտինգ, սակայն ձյան սակավության պատճառով անցկացվեց միայն դահուկավազքի սիրողական առաջնություն։

Նախապես ծրագրված ձմեռային սպորտային միջոցառումներն իրենց տեղը զիջել էին ցուցադրական ելույթներին։ Ռոբոտաշինության խմբակի պատանի ծրագրավորողները ցուցադրել են իրենց նախագծած ռոբոտները, իսկ ավիամոդելային խմբակի երեխաները մրցեցին սավառնող օդանավերով։ Բեմի մոտ պարում էին հայկական ավանդական պարեր, այնուհետեւ դիջեյը հնչեցնում էր հայտնի հիթեր բնության միջավայրում:

Ներկաներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում, կարևորում եմ նման միջոցառումների անհրաժեշտությունը եւ հավաստում, որ նպատակ ունենք Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր զարգացնել։ Մեծ աշխատանք է տարվել միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Թող այս փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակը՝ ազդարարելով գարնան սկիզբը»,-ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը:

Անուշահամ ուտեստներով ու տաղավարներով ներկա էին Շիրակի մարզում գործող արևելյան, իտալական, սիրիական և հայկական խոհանոցներն ու սրճարանները:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ու Շիրակի մարզպետարանի գործակցությամբ, որի նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում՝ ապահովելով ակտիվ հանգիստ և հետաքրքիր ժամանց:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ազգային անվտանգությունը պահանջում է, որ ԱՄՆ-ը կապեր պահպանի Ռուսաստանի հետ․ Պետդեպ

Հաջորդը

Լուգանսկում եւ Դոնեցկում զոհվել է 7 խաղաղ բնակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել. ՊՆ-ն պարզաբանում է

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share