Շիրակի մարզում կսուբսիդավորվի պարարտանյութերի ձեռքբերումը

2022-ին 2021-ի համեմատ Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների աճման միտում ունեն։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։
Գյուղատնտեսական ցանքատարածությունները դիտարկելու և ուսումնասիրելու, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի ընթացքին հետևելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Աշոցք խոշորացված համայնքի Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն բնակավայրերում:

Պատասխանատուներն այցելել են նաև Փոքր Սարիար բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար» ֆերմա, ինչպես նաև Սարապատ բնակավայրում «Սարապատի բարիքներ» ջերմոց:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակավայրերում պարարտանյութերի տրամադրման գործընթացին։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութեր:

Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ձեռք է բերվել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք

Հաջորդը

Բուռն ծափեր ու լեփ-լեցուն դահլիճ. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչ են քննարկել Երևանի քաղաքապետարանում

Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ,…
Դիտել

Փոխհրաձգություն սահմանին. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի…
Դիտել

Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Հայաստանի հանրապետության տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Արագածոտնի մարզում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share